ՔՀԿ Ցանց

ՔՀԿ ցանց

Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը (այսուհետև՝ Ցանց) հիմնադրվել է 2024 թվականի մարտի 12-ին։ Ցանցի հռչակագրին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ցանցի հիմնական նպատակներն են՝
  • Նպաստել Արցախից տեղահանվածների ադապտացմանը Հայաստանում,
  • Ուժեղացնել Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմները, բարձրացնել նրանց արդարադատության հասանելիության, իրավունքների իրավական իրազեկության ու խնդիրների բարձրաձայնման մակարդակը,
  • Զարգացնել Ցանցի անդամ կազմակերպությունների արցախահայերի իրավունքների պաշտպանության և այլ կարողությունների ուժեղացման իրականացման հետ կապված:
Ցանցն ունի նաև իր ուրույն կանոնակարգը, որի դրույթներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ցանցի վերջին նիստի լուսաբանումը հասանելի է այստեղ, իսկ նիստի արձանագրությունն՝ այստեղ։
Ցանցին անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը:

ՑԱՆՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2025 թվականի մայիսի 23-ին կայացած նիստի ընթացքում Ցանցի կառավարման խորհրդի որոշմամբ Ցանցի կառավարման խորհրդի նախագահության պաշտոնում վերանշանակվեց «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի գործադիր տնօրեն Ջուլիետտա Առուստամյանը։

Ցանցի աշխատանքների բնականոն ընթացքն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով Ցանցի քարտուղարության գործառույթների իրականացումը վերապահվեց «Իրավաբանների հայկական ասոցիացիան» ՀԿ-ին՝ Գլխավոր քարտուղար Կարեն Զադոյանի ղեկավարությամբ։